15:09  ,  28 սեպտեմբերի, 2014

Փոլ Սմիթ. Մրցավարները գողացան հաղթանակս

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի նախկին հավակնորդ Փոլ Սմիթը դժգոհ է այդ տիտղոսի տիրակալ Արթուր Աբրահամի դեմ մենամարտի մրցավարությունից: Բրիտանացի բռնցքամարտիկի խոսքով՝ մրցավարները գողացել են իր հաղթանակը:

«Ի՞նչ կարող էի անել: Ի՞նչպես կարող էի հաղթել մեկ ռաունդում: Մրցավարների մեջ ատում եմ միայն այն, որ նրանք գողանում են մարդկանց հաղթանակն ու կյանքի գլխավոր հնարավորությունը: Աշխարհը «փլուզվեց» իմ համար:

Ես հավատում եմ, որ հաղթել եմ Աբրահամին, սակայն մրցավարների կարծիքն այլ էր: Մրցակցի հարվածները լավն էին: Արթուրին թույլ էի տալիս աշխատել, որպեսզի դիմադրեմ նրան: Սակայն Աբրահամը բավականաչափ չաշխատեց այդպիսի բարձր միավորներ ստանալու համար»,- Սմիթի խոսքը մեջբերում է The Telegraph-ը:

Հիշեցնենք, որ Գերմանիայի Կիլ քաղաքում կայացած մենամարտում 34-ամյա Աբրահամն առավելության հասավ մրցավարների միաձայն որոշմամբ՝ 117:111, 117:111, 119:109: Մարտից հետո հայ բռնցքամարտիկը հայտնեց, որ հնարավորություն կտա Ռոբերտ Շտիգլիցի եւ Ֆելիքս Շտուրմի միջեւ մենամարտի հաղթողին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում