19:28  ,  28 սեպտեմբերի, 2014

Լուիս Էնրիկե. Եթե Ռոնալդուն Մայքլ Ջորդանն է, ապա Մեսին Ուիլթ Չեմբերլենն է

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն «Գրանադայի» հետ Իսպանիայի առաջնության 6-րդ տուրի խաղից հետո արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին համեմատել է լեգենդար բասկետբոլիստ Ուիլթ Չեմբերլենի հետ: 27-ամյա արգենտինացին այդ խաղում խփել էր կարիերայի 400-րդ գոլը:

Ավելի վաղ «Էլչեի» գլխավոր մարզիչ Ֆրան Էսկրաբին Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուին համեմատել էր ամերիկացի լեգենդար բասկետբոլիստ Մայքլ Ջորդանի հետ:

«Եթե Ռոնալդուին կարելի է համեմատել Մայքլ Ջորդանի հետ, ապա Մեսին նման է Ուիլթ Չեմբերլենին, ով մեկ խաղում վաստակել է 100 միավոր: Ցանկանում եմ հանգստանալու հնարավորություն տալ Մեսիին, սակայն ստանում եմ մեծ հաճույք, երբ նա խաղադաշտում է: Մեսին դարձել է 400 գոլի հեղինակ: Բազմաթիվ ֆուտբոլիստներ չեն կրկնի այդ ցուցանիշը, եթե նույնիսկ հաշվենք ուսանողական տարիներին նրանց խփած գոլերը»,- Էնրիկեի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում