Ֆրանսիայի նորընտիր նահագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի ազատազրկան պատճառով չի մասնակցի Ուկրաինայում հունիսի 8-ին կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի 2012թ. առաջնության բացման արարողության:
«Ես շատ եմ սիրում ֆուտբոլ, բայց այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, մեծ խնդիր է»,- նորընտիր նախագահի խոսքը մեջբերում է france24.com-ը:
Հիշեցնենք, որ Յուլիա Տիմոշենկոյի ազատազրկան պատճառով Եվրո-2012-ին հրաժարվել է մասնակցել նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում