10:25  ,  26 սեպտեմբերի, 2014

180 միլիոն եվրո՝ Ռոնալդուի տրանսֆերի համար

Եթե պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն որոշի վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ», իսկ Մադրիդի «Ռեալը» չկանխի տրանսֆերը, ապա անգլիական ակումբը ստիպված կլինի վճարել 180 միլիոն եվրո, գրում է The Guardian-ը: Պորտուգալիայի հավաքականի առաջատարի աշխատավարձը «Մանչեսթեր Յունայթեդում» կարող է կազմել շաբաթական կես միլիոն եվրո: Բրիտանական մամուլի տվյալներով, «Ռեալը» դեմ չէ 180 միլիոնով վաճառել ֆուտբոլիստին:

Ավելի վաղ, Ռոնալդուն հայտարարել էր, որ չի պատրաստվում հեռանալ Արքայական ակումբից, եւ այդ թեմայով բոլոր խոսակցությունները միայն երեւակայության արդյունք են:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում