21:53  ,  25 սեպտեմբերի, 2014

Մոսկվայում կանցկացվի Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարը

Նոյեմբերի 3-ին Մոսկվայում կմեկնարկի շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշրը, որը կդառնա ավանդական, հայտարարել է Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Անդրեյ Ֆիլատովը:

«Մենք նախատեսում ենք անցկացնել մեր մեծագույն չեմպիոնների հիշատակին նվիրված մրցաշարեր: Նախկինում ունեցել ենք Տալի եւ Ալյոխինի հուշամրցաշար: Այս տարի կանցկացնենք Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարը: Նա մեծագույն չեմպիոն է, եւ այս տարի նշվում է նրա ծննդյան 85-ամյակը: Մրցաշարը կմեկնարկի նոյեմբերի 3-ին»,- Անդրեյ Ֆիլատովի խոսքը մեջբերում է Rsport-ը:

Տիգրան Պետրոսյանը ծնվել է 1929թ. հունիսի 17-ին Թբիլիսում, մահացել է 1984թ. օգոստոսի 13-ին Մոսկվայում: Հայ գրոսմայստերն աշխարհի չեմպիոն է եղել 1963-1969 թվականներին: ԽՍՀՄ հավաքականի կազմում դարձել է Համաշխարհային օլիմպիադայի 9-ակի չեմպիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս