17:33  ,  24 սեպտեմբերի, 2014

ՀԱՖ նախագահ. Ֆորմուլա-1-ը Հայաստանի համար կմնա երազանք

Մեզ 100 միլիոնավոր դոլարներ են անհրաժեշտ Ֆորմուլա-1-ում հայ ավոտարշավորդ ունենալու համար, ասել է Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Գագիկ Աղաջանյանը։

«Ունենք հեռանկարային ավտոմարզիկներ, օրինակ, Արթուր Գորոյանը, ով ներկայացնում է Հայաստանը, բայց նյութական աջակցություն մեզանից չի ստանում: Նա ստացել է արտոնագիր մեր ֆեդերացիայից եւ մասնակցում է եվրոպական մրցարշավների: Ունենք եւս երկու սփյուռքահայեր, ովքեր դիմել են մեզ եւ ցանկանում են ներկայացնել Հայաստանը միջազգային մրցարշավներում: Այս բոլոր մարզիկները խոստումալից երիտասարդներ են: Մենք հույս ունենք, որ շուտով մասնակից կունենանք Տրանսանատոլիայի մրցումներում:

Մենք չենք հավակնում մասնակցել ֆորմուլաներին: Դա այդպես էլ կմնա երազանք: Մեզ 100 միլիոնավոր դոլարներ են անհրաժեշտ Ֆորմուլա-1-ում հայ ավոտարշավորդ ունենալու կամ երբեւէ Հայաստանում Ֆորմուլա-1-ի մրցարշավ անցկացնելու համար: Նույնիսկ իմաստ չունի այդ մասին երազել։ Ոչ 10, ոչ 20 տարի անց մենք նույնիսկ չենք մտածի այդ մասին»,- ասել է Գագիկ Աղաջանյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս