01:00  ,  24 սեպտեմբերի, 2014

Գեւորգ Ղազարյան. Նախնական տվյալների համաձայն՝ չեմ խաղա առնվազն 10 օր

Հայաստանի հավաքականի եւ «Օլիմպիակոսի» կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը վնասվածք է ստացել «Պանախաիկիի» դեմ ֆուտբոլի Հունաստանի գավաթի խաղարկության խաղում: Այդ մասին Ղազարյանը պատմել է NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում:

«Ստացել եմ աճուկի վնասվածք: Նախնական տվյալների համաձայն՝ չեմ կարողանա խաղալ առնվազն 10 օր: Ավելի հստակ կիմանանք առաջիկա օրերին, երբ մանրակրկիտ կհետզոտվեմ»,- զրույցում հայտնեց Ղազարյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին կայացած խաղում Գեւորգ Ղազարյանն «Օլիմպիակոսի» մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց ընդմիջմանը՝ խաղադաշտից հեռանալով կաղալով: Հոկտեմբերի 11-ին Հայաստանի հավաքականը Երեւանում Եվրո-2016-ի ընտրական խաղ է անցկացնելու սերբերի հետ: Այդ հանդիպմանը չեն մասնակցելու նաեւ Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով