23:22  ,  23 սեպտեմբերի, 2014

Ռոման Բերեզովսկի. Հաճելի է դարձյալ հայտնվել մեկնարկային կազմում

Մոսկվայի «Դինամոյի» եւ Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին խոսել է այս մրցաշրջանում իր հաջող ու անհաջող խաղերի մասին:

«Դինամոյի» նպատակն է հասնել Ռուսաստանի Գավաթի եզրափակիչ եւ հաղթել այնտեղ: Թե ով Յարոսլավլում կխաղա «Շիննիկի» դեմ, ես չգիտեմ: Մի բան հասկանալի է, որ լրջորեն ենք տրամադրված այդ խաղին: Մեր պահեստայինները լավն են: Հաճելի է հայտնվել մեկնարկային կազմում, սակայն կցանկանայի ավելի շատ փրկել թիմին:

Ցավալի է, որ «Զենիթի» դեմ պետերբուրգյան խաղն այդպես ստացվեց: Այդ հանդիպումն ուշադրության կենտրոնում էր: Չեմ կարող ասել, որ այդ խաղում թույլ տվեցի զվարճալի սխալներ, սակայն ինչ-որ տեղ կարող էի այլ կերպ խաղալ: «Կրասնոդարի» եւ «Արսենալի» դեմ մրցավեճերում գոհ էի իմ խաղից»,- 40-ամյա Բերեզովսկու խոսքը մեջբերում է sportbox.ru-ն:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի առաջնության մեկնարկային հանդիպումներում Բերեզովսկին ընդգրկվում էր «Դինամոյի» մեկնարկային կազմում, սակայն «Տորպեդոյի» դեմ նախորդ տուրի խաղում դինամոյականների դարպասը պաշտպանում էր ռուս Վլադիմիր Գաբուլովը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում