Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը սեպտեմբերի 23-ին բաց մարզում է անցկացրել Գերմանիայի Կիլ քաղաքում: Մարզմանը ներկա են եղել ԶԼՄ ներկայացուցիչներ եւ բռնցքամարտի բազմաթիվ երկրպագուներ, հայտնում են 34-ամյա բռնցքամարտիկի մամուլի ծառայությունից:
Բաց մարզում անցկացրել է նաեւ բրիտանացի Փոլ Սմիթը, ով սեպտեմբերի 27-ին Կիլում հանդիպելու է Արթուր Աբրահամի հետ:
Ֆոտո` Սեբաստիան Հեգեր
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում