23:03  ,  23 սեպտեմբերի, 2014

Արթուր Աբրահամը եւ Փոլ Սմիթը բաց մարզում են անցկացրել Գերմանիայում (ֆոտոշարք)

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը սեպտեմբերի 23-ին բաց մարզում է անցկացրել Գերմանիայի Կիլ քաղաքում: Մարզմանը ներկա են եղել ԶԼՄ ներկայացուցիչներ եւ բռնցքամարտի բազմաթիվ երկրպագուներ, հայտնում են 34-ամյա բռնցքամարտիկի մամուլի ծառայությունից:

Բաց մարզում անցկացրել է նաեւ բրիտանացի Փոլ Սմիթը, ով սեպտեմբերի 27-ին Կիլում հանդիպելու է Արթուր Աբրահամի հետ: 

Ֆոտո` Սեբաստիան Հեգեր

   

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում