22:50  ,  23 սեպտեմբերի, 2014

«Մարսելը» խփեց 5 գոլ եւ պահպանեց առաջին տեղը

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 7-րդ տուրում «Մարսելը» մրցակցի խաղադաշտում 5:0 հաշվով հաղթեց «Ռեյմսին»: Մարսելցիներից դուբլի հեղինակ դարձան ֆրանսիացի հարձակվող Անդրե-Պյեր Ժինյակը եւ գանացի կիսապաշտպան Անդրե Այուն:

«Մարսելը» 16 միավորով առաջատարն է: Այս տուրում մարսելցիներին կարող են հավասարվել «Բորդոն» ու «Սենտ Էթյենը»:

Ֆրանսիայի առաջնություն, 7-րդ տուր

«Ռեյմս» - «Մարսել»՝ 0:5

Անդրե-Պյեր Ժինյակ, 8, 19, Անդրե Այու, 52, 59, Ջիանելի Իմբուլա, 74

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով