22:10  ,  23 սեպտեմբերի, 2014

Դորտմունդի «Բորուսիայի» հավանական կազմը «Շտուտգարտի» դեմ խաղում (ֆոտո)

Դորտմունդի «Բորուսիան» ֆեյսբուքյան էջում ներկայացրել է «Շտուտգարտի» դեմ ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 5-րդ տուրի խաղի հավանական մեկնարկային կազմերը:

«Բորուսիա». Ռոման Վայդենֆելեր, Լուկաշ Պիշչեկ, Սոկրատիս Պապաստատոպուլոս, Նեւեն Սուբոտիչ, Մարսել Շմելցեր, Սվեն Բենդեր, Միլոշ Յոյիչ, Կեւին Գրոսկրոյց, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, Սինձի Կագավա, Ադրիան Ռամոս։

«Բորուսիա» - «Շտուտգարտ» խաղը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին Դորտմունդում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 22։00-ին։

Հիշեցնենք, որ Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մայնցի» դեմ սեպտեմբերի 20-ին կայացած խաղում ստացած վնասվածքի պատճառով խաղադաշտից բացակայելու է մոտ 4 շաբաթ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում