22:33  ,  23 սեպտեմբերի, 2014

Իբրահիմովիչը չի օգնի ՊՍԺ-ին

Ֆրանսիական ՊՍԺ-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը չի մասնակցի «Կանի» դեմ ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 7-րդ տուրի խաղին, որը կկայանա սեպտեմբերի 24-ին:

L'Equipe-ի համաձայն՝ Շվեդիայի հավաքականի ավագը հանգստի հնարավորություն է ստացել մեջքի ցավերի պատճառով: Իբրահիմովիչի վնասվածքը լուրջ չէ, սակայն առաջիկա 2 օրերին նա չի կարող մարզվել ու խաղալ առանց սահմանափակումների:

«Կանի» դեմ խաղը բաց է թողնելու նաեւ ՊՍԺ-ի ավագ Տիագո Սիլվան, ով վերջերս է վերականգնվել վնասվածքից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում