21:14  ,  23 սեպտեմբերի, 2014

«Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական պաշտպանի 5 թեկնածուները

Մրցաշրջանը նոր է մեկնարկել, սակայն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալն արդեն մտածում է տրանսֆերների մասին: Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ Անգլիայի 20-ակի չեմպիոնը կփորձի ձեռք բերել կենտրոնական պաշտպանի:

Mirror.co.uk-ը ներկայացրել է «Մանչեսթեր Յունայթեդի» տրանսֆերային ցուցակում գտնվող 5 պաշտպանների: Նրանք են՝ սերբ Նեւեն Սուբոտիչը եւ գերմանացի Մատս Հումելսը Դորտմունդի «Բորուսիայից», ուրուգվայցի Դիեգո Գոդինը («Աթլետիկո»), կամերունցի Ժոել Մատիպը («Շալկե») եւ հոլանդացի Ռոն Վլարը («Աստոն Վիլա»):

Հիշեցնենք, որ Պրեմյեր լիգայի 5 տուրերից հետո Վան Գալի թիմը 5 միավորով 12-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում