20:30  ,  23 սեպտեմբերի, 2014

«Սպարտակի» կիսապաշտպանը մարզաշապիկը նվիրել է հաշմանդամ աղջկան (ֆոտո)

Մոսկվայի «Սպարտակի» ռուս կիսապաշտպան Պավել Յակովլեւը «Սմենայի» դեմ Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի խաղից հետո մարզաշապիկը նվիրել է հաշմանդամ երկրպագուին, հայտնում է fratria.ru-ն:

«Սմենայի» խաղադաշտում կայացած խաղից հետո տեղացի ֆանատները գնահատել են Յակովլեւի այդ քայլը՝ նրա հասցեին վանկարկելով «կեցցես»:

Հիշեցնենք, որ Պավել Յակովլեւի գոլի շնորհիվ «Սպարտակն» առավելության հասավ նվազագույն հաշվով, իսկ 1/8 եզրափակիչում կխաղա «Լուչ – Էներգիա» - «Ռուբին» զույգի հաղթողի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում