19:15  ,  23 սեպտեմբերի, 2014

«Լիվերպուլին» թույլ են տվել մեծացնել ստադիոնը

Անգլիական «Լիվերպուլը» քաղաքի իշխանություններից թույլտվություն է ստացել եւ կկարողանա վերակառուցել «Էնֆիլդ» ստադիոնը, հաղորդում է Daily Mail-ը:

Նախագծի համաձայն՝ ստադիոնի նստատեղերը կավելանան՝ 45276-ից հասնելով 58500-ի: Շինարարական աշխատանքները կմեկնարկեն 2015-ին: Դրանց համար կծախսվի մոտ 75 միլիոն ֆունտ ստերլինգ:

Հիշեցնենք, որ «Էնֆիլդ» ստադիոնը կառուցվել է 1884-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս