17:59  ,  23 սեպտեմբերի, 2014

«Պադերբորնի» մարզիչ. Չենք եկել Մյունխեն աշխարհի չեմպիոնների հետ սելֆի անելու համար

Բունդեսլիգայի նորեկ «Պադերբորնի» գլխավոր մարզիչ Անդրե Բրայտենրայտերը խոսել է Մյունխենի «Բավարիայի» դեմ Գերմանիայի առաջնության 5-րդ տուրի խաղի մասին:

«Չենք եկել Մյունխեն, որպեսզի սելֆի անենք աշխարհի չեմպիոնների հետ: Կփորձենք ցուցադրել այն ամենը, ինչի ունակ ենք: Իմ տղաները պետք է հաճույք ստանան խաղից: Խաղալու ենք աշխարհի ուժեղագույն թիմի դեմ»,- մարզիչի խոսքը մեջբերում է «Բավարիայի» կայքը:

Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի չորրորդ տուրից հետո «Բավարիան» ու «Պադերբորնն» ունեն 8-ական միավոր եւ 4 առաջատարների թվում են: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում