17:19  ,  23 սեպտեմբերի, 2014

Սուարեսը կխաղա «Բարսելոնայի» երկրորդ թիմում

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հայտնել է, որ Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը կատալոնացիների երկրորդ թիմի կազմում կմասնակցի ֆուտբոլի Ինդոնեզիայի պատանեկան հավաքականի դեմ խաղին: Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 24-ին, հայտնում է sport.es-ը:

Հիշեցնենք, որ Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնությունում Իտալիայի հավաքականի եւ Թուրինի «Յուվենտուսի»  պաշտպան Ջորջո Կյելինիի ուսը կծելու համար Սուարեսը որակազրկվել էր 4 ամսով: Նրա որակազրկման ժամկետը լրանում է հոկտեմբերի 24-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս