16:25  ,  23 սեպտեմբերի, 2014

«Սպարտակի» կիսապաշտպանը հեռացվել է թիմից եւ զրկվել մեկ ամսվա աշխատավարձից

Մոսկվայի «Սպարտակի» վրացի կիսապաշտպան Ջանո Անանիձեն հրաժարվել է թիմի հետ մեկնել Հեռավոր Արեւելք՝ Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի հանդիպմանը: Հիշեցնենք, որ «Սպարտակի» մրցակիցը Կոմսոմոլսկի «Սմենան» էր, որը պարտվեց 0:1 հաշվով:

Սեպտեմբերի 23-ին կայացած հանդիպման նախօրեին Անանիձեն հայտարարել է, որ հիմնական կազմի խաղացող չէ եւ չի մեկնի հանդիպմանը, սակայն չի ստացել մարզչական շտաբի թույլտվությունը: Անանիձեն այդպես էլ չի հայտնվել օդանավակայանում, հաղորդում է Izvestia-ն:

«Սպարտակի» մարզչական շտաբը պատժել է ֆուտբոլիստին՝ նրան ուղարկելով երկրորդ թիմ եւ զրկելով մեկ ամսվա աշխատավարձից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով