14:49  ,  23 սեպտեմբերի, 2014

Թայսոն Ֆյուրիի սկանդալային ասուլիսը. Կպչուն ժապավենով փակ բերան եւ միջնամատ

Բրիտանացի ծանրքաշային պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Թայսոն Ֆյուրին Դերեկ Չիսորայի հետ առաջիկա մենամարտին նվիրված մամուլի ասուլիսին մասնակցել է կպչուն ժապավենով փակած բերանով եւ ցույց է տվել միջնամատ: Այն ուղղված է Բռնցքամարտի բրիտանական ֆեդերացիային, որը բռնցքամարտիկին տուգանել է 15 հազար ֆունտով նախորդ ասուլիսներից մեկի ժամանակ սուր արտահայտությունների համար: Դերեկ Չիսորան ասել է, որ Ֆյուրիի տեղը նույն ձեւ կվարվեր, հաղորդում է fightnews-ը:

Բռնցքամարտիկների ռեւանշ մենամարտը տեղի կունենա նոյեմբերի 29-ին Լոնդոնում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում