16:55  ,  23 սեպտեմբերի, 2014

Մանչինին կարող է գլխավորել «Նապոլին»

Միլանի «Ինտերի» եւ «Մանչեսթեր Սիթիի» նախկին գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին կարող է փոխարինել իսպանացի Ռաֆայել Բենիտեսին «Նապոլիի» գլխավոր մարզիչի պաշտոնում, հաղորդում է  La Gazzetta dello Sport-ը:

Իտալիայի առաջնության առաջին երեք տուրերում «Նապոլին» կրել է երկու պարտություն եւ երեք միավորով 15-րդ տեղում է:

Հունիսին Ռոբերտո Մանչինին հեռացավ թուրքական «Գալաթասարայից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս