Միլանի «Ինտերի» եւ «Մանչեսթեր Սիթիի» նախկին գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին կարող է փոխարինել իսպանացի Ռաֆայել Բենիտեսին «Նապոլիի» գլխավոր մարզիչի պաշտոնում, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը:
Իտալիայի առաջնության առաջին երեք տուրերում «Նապոլին» կրել է երկու պարտություն եւ երեք միավորով 15-րդ տեղում է:
Հունիսին Ռոբերտո Մանչինին հեռացավ թուրքական «Գալաթասարայից»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում