14:35  ,  23 սեպտեմբերի, 2014

Ձոլան՝ «Ֆուլհեմի» մարզիչի թեկնածու

Անգլիական «Ֆուլհեմը» գլխավոր մարզիչի պաշտոնից գերմանացի Ֆելիքս Մագատին հեռացնելուց հետո փնտրում է հարմար թեկնածուի: Բրիտանական Mirror-ի տվյալներով, թեկնածուների ցանկում է նաեւ 48-ամյա իտալացի Ջանֆրանկո Ձոլան: Լոնդոնի «Չելսիի» նախկին ֆուտբոլիստը մարզչական կարիերան սկսեց 2008-ին, երբ գլխավորեց «Վեստ Հեմը»: 2012-2013թթ. մրցաշրջանում Ձոլան գլխավորում էր «Ուոթֆորդը»:

«Ֆուլհեմի» գլխավոր մարզիչի թեկնածուներ են համարվում նաեւ Քրիս Հյութոնը, Թիմ Շերվուդը, Սթիվ Քլարկը, Քիթ Սայմոնսը:

Ֆելիքս Մագատը «Ֆուլհեմը» գլխավորում էր 2014թ. փետրվարից: Անգլիայի երկրորդ դիվիզիոնի ընթացիկ առաջնության յոթ խաղերում թիմը վաստակել է մեկ միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում