12:31  ,  23 սեպտեմբերի, 2014

Արյեն Ռոբենը կարող է խաղալ «Պադերբորնի» դեմ

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Արյեն Ռոբենը կկարողանա մասնակցել «Պադերբորնի» դեմ Գերմանիայի առաջնության 5-րդ տուրի հանդիպմանը, հաղորդում է «Բավարիայի» պաշտոնական կայքըՀոլանդացի ֆուտբոլիստը մկանային խնդիրների պատճառով բաց էր թողել «Համբուրգի» դեմ նախորդ հանդիպումը, որն ավարտվեց 0:0 հաշվով:

«Պադերբորնի» դեմ հանդես չեն գա Բաստիան Շվայնշտայգերը, Խավի Մարտինեսը, Հոլգեր Բադշտուբերը, Տիագո Ալկանտարան եւ Ֆրանկ Ռիբերին:

Բունդեսլիգայի չորս տուրերից հետո «Պադերբորնը», «Մայնցը», «Հոֆենհայմը» եւ «Բավարիան» վաստակել են 8-ական միավոր:

Սեպտեմբերի 23-ին կայանալիք «Բավարիա» - «Պադերբորն» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով