12:19  ,  23 սեպտեմբերի, 2014

Շումախերի որդին՝ աշխարհի փոխչեմպիոն

Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի որդին դարձել է կարտինգի KF Junior դասի աշխարհի փոխչեմպիոն: Նախկինում մոր ազգանունով հանդես եկած Միկ Բետչն այս անգամ ներայացել է Միկ Ջունիոր անունով, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը: 15-ամյա Միկը գրավել է երկրորդ տեղը՝ պարտվելով բրիտանացի Էնամ Ահմեդին:

«Ես հպարտ եմ այս արդյունքիս համար, բայց իմ նպատակն իհարկե չեմպիոնի տիտղոսն է: Սա իմ կարիերայի միայն սկիզբն է»,- ասել է Միկը:

Շումախերի որդին նաեւ Եվրոպայի փոխչեմպիոն է:  Միխայել Շումախերը կարտինգում աշխարհի չեմպիոն չի եղել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում