12:50  ,  23 սեպտեմբերի, 2014

«Մանչեսթեր Սիթին» Պեպեին գնելու հույսը չի կորցնում

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հույսը չի կորցնում գնել Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի պաշտպան Պեպեին, գրում է Bild-ը:

Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Մանչեսթեր Սիթին» կշարունակի բանակցությունները Պեպեի տրանսֆերի վերաբերյալ: Անգլիական թիմն ամռանն էր ցանկանում գնել Պեպեին, սակայն Արքայական ակումբը մերժեց բոլոր առաջարկները: Կարլո Անչելոտին պորտուգալացուն համարում է այս կազմի առանցքային խաղացողներից մեկը:

Պեպեի տրանսֆերի արժեքը 25-30 միլիոն եվրո է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում