11:51  ,  23 սեպտեմբերի, 2014

Կարլո Անչելոտի. Ռոնալդուն հանգստի կարիք չունի

Կրիշտիանու Ռոնալդուն կմասնակցի նաեւ «Էլչեի» դեմ հանդիպմանը, ասել է Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին Իսպանիայի առաջնության 5-րդ տուրի հանդիպումից առաջ:

«Ռոնալդուն այս փուլում հանգստի կարիք չունի, նրա դիրքում ռոտացիա չի լինի: Նա լավ ֆունկցիոնալ եւ հոգեբանական վիճակում է: Ռոնալդուն պետք է դիրքային ազատություն ունենա խաղադաշտում եւ անի այն, ինչ զգում է ինտուիցիայով:

Կարեւորը ակումբի, ֆուտբոլիստների եւ երկրպագուների միասնությունն է: Եթե բոլորը միասնական լինեն, նպատակների համար պայքարն ավելի հեշտ կլինի»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է Marca-ն:

Սեպտեմբերի 23-ին կայանալիք «Ռեալ» - «Էլչե» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում