Ռուսաստանցի գործարար Անտոն Զինգարեւիչը դուրս է եկել անգլիական «Ռեդինգ» ֆուտբոլային ակումբի բաժնետերերի շարքից, հաղորդում է Tribal Football-ը: Ռուս միլիարդատերին պատկանում էր բաժնետոմսերի 51 տոկոսը: Զինգարեւիչն իր բաժնեմասը վաճառել է Թաիլանդը ներկայացնող մի քանի գործարարների, որոնց անունը չի նշվում: Զինգարեւիչը «Ռեդինգը» գնել էր 2012-ին, սակայն նրա ներդրումները զգալի արդյունք չտվեցին: Այժմ թիմը գտնվում է անգլիական երկրորդ դիվիզիոնի 11-րդ տեղում:
29-ամյա Անտոն Զինգարեւիչը Thames Sports Investment ներդրումային ընկերության սեփականատերն է: Նրա հայրը Ռուսաստանի խոշորագույն ցելյուլոզաթղթային ընկերության սեփականատերն է:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում