10:51  ,  23 սեպտեմբերի, 2014

Տասկին վնասվածք է ստացել

Մոսկվայի «Սպարտակի» պաշտպան Սերդար Տասկին վնասվածք է ստացել ֆուտբոլի Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի խաղում, որն այս պահին ընթանում է Կոմսոմոլսկում: «Սպարտակի» մրցակիցը «Սմենան» է:

38-րդ րոպեին մոսկովյան թիմի գլխավոր մարզիչ Մուրատ Յակինը ստիպտված է եղել փոփոխություն կատարել: Տասկիին փոխարինել է Սալվատորե Բոկետին: «Սպարտակը» հաղթում է 1:0 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում