10:20  ,  23 սեպտեմբերի, 2014

Ֆաբրեգաս. «Բարսելոնա» վերադառնալիս չէի մտածում, որ դարձյալ կհեռանամ

Երբ Լոնդոնի «Արսենալից» վերադառնում էի «Բարսելոնա», կարծում էի, որ այլեւս երբեք չեմ լքի կատալոնական ակումբը, ասել է իսպանացի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը, որն այժմ հանդես է գալիս Լոնդոնի «Չելսիում», հաղորդում է Metro-ն:

«Ֆուտբոլում հաճախ են լինում փոփոխություններ: Ես հեռացա «Արսենալից», քանի որ ցանկանում էի խաղալ հարազատ ակումբում: Սակայն ամեն ինչ փոխվեց: Ստիպված էի հեռանալ «Բարսելոնայից»: Հույս ունեմ, որ մարդիկ ճիշտ են հասկացել ինձ»,- ասել է Ֆաբրեգասը:

Հիշեցնենք, որ 27-ամյա Ֆաբրեգասը 1997-2003 թվականներին խաղացել է «Բարսելոնայի» երիտասարդական թիմերում, 2003-2011-ին՝ Լոնդոնի «Արսենալում», 2011-2014-ին՝ «Բարսելոնայում», իսկ ամռանը տեղափոխվեց Լոնդոնի «Չելսի»: Իսպանիայի հավաքականի կազմում Ֆաբրեգասը դարձել է աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում