09:50  ,  23 սեպտեմբերի, 2014

Գվարդիոլա. Հանդիպումների այս քանակով մենք սպանում ենք ֆուտբոլիստներին

Մենք ընդամենը կես օր ենք ունեցել հանգստի համար, դժգոհել է Մյունխենի «Բավարիայի» իսպանացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան՝ խոսելով ֆուտբոլային մրցաշրջանի գերհագեցած օրացույցի մասին:

«Մենք սպանում ենք ֆուտբոլիստներին հանդիպումների այս քանակով եւ նրանցից շատ բան ենք պահանջում: Ֆուտբոլիստներին լիարժեք հանգիստ է անհրաժեշտ: Դա վերաբերում է ոչ միայն «Բավարիային», այլ նաեւ Դորտմունդի «Բորուսիային» եւ «Բայերին», որոնք եւս խաղում են Չեմպիոնների լիգայում: Իսկ «Համբուրգը» մեր դեմ հանդիպմանը պատրաստվել էր մեկ շաբաթ: Իսկ մենք հանգստացել ենք կես օր: Հնարավոր չէ ամեն երեք օրը մեկ խաղադաշտ դուրս բերել նույն ֆուտբոլիստներին»,- Խոսեպ Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Sport1-ը:

Հիշեցնենք, որ «Բավարիան» սեպտեմբերի 17-ին Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրում 1:0 հաշվով հաղթել է Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին», սեպտեմբերի 20-ին Գերմանիայի առաջնության 4-րդ տուրում 0:0 հաշվով է ավարտել «Համբուրգի» դեմ արտագնա հանդիպումը, իսկ արդեն սեպտեմբերի 23-ին պետք է Գերմանիայի առաջնության 5-րդ տուրում ընդունի «Պադերբորնին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում