09:19  ,  23 սեպտեմբերի, 2014

Լեմպարդի համագործակցությունը «Մանչեսթեր Սիթիի» հետ կարող է երկարաձգվել

«Մանչեսթեր Սիթիում» կես տարվա վարձակալությամբ հանդես եկող Ֆրենկ Լեմպարդի համագործակցությունը նոր թիմի հետ կարող է երկարաձգվել, գրում է Manchester Evening News-ը: 36-ամյա Լեմպարդը հունվարին պետք է միանա «Նյու Յորք Սիթիին», որի հետ ունի երկու տարվա պայմանագիր: Սակայն հունվարին անգլիական մրցաշրջանը կլինի ամենաթեժ փուլում եւ Լեմպարդը կարիք չի ունենա մարզավիճակ հավաքել նոր թիմում:

Բացի այդ, «Սիթիի» կիսապաշտպան Յայա Տուրեն կմեկնի Աֆրիկայի գավաթի խաղարկության եւ թիմում կմնան միայն երկու կենտրոնական կիսապաշտպաններ Ֆերնանդոն եւ Ֆերնանդինյոն: Լեմպարդի օգնությունը չէր խանգարի Անգլիայի չեմպիոններին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում