00:51  ,  23 սեպտեմբերի, 2014

Իլկայ Գյունդոգանի վերադարձը հավանական է արդեն «Շտուտգարտի» դեմ

Հայաստանի հավաքականի եւ «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վնասվածքից հետո դորտմունդյան թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հնարավոր է արդեն սեպտեմբերի 25-ին խաղադաշտ դուրս բերի կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանին, որը մեջքի վնասվածքի պատճառով չի խաղացել 2013թ. օգոստոսից, հաղորդում է Bild-ը: Ավելի վաղ նշվում էր, որ Գյունդոգանը պատրաստ կլինի հոկտեմբերին:

«Բորուսիայում» այժմ վնասվածքներ ունեն նաեւ Մարկո Ռոյսը, Յակուբ Բլաշչիկովսկին, Նուրի Շահինը եւ Օլիվեր Կիրխը։ Սպասվում է, որ Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ կվերադառնա հոկտեմբերի 18-ից ոչ շուտ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում