00:20  ,  23 սեպտեմբերի, 2014

Թեո Ուլքոտը խաղադաշտ կվերադառնա հոկտեմբերին

Լոնդոնի «Արսենալի» եւ Անգլիայի հավաքականի հարձակվող Թեո Ուլքոտը խաղադաշտ կվերադառնա հոկտեմբերին, հաղորդում է BBC-ն: 25-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել հունվարի 4-ին կայաված Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում: «Արսենալը» 2:0 հաշվով հաղթել էր «Տոտենհեմին»: Ուոլքոտի մոտ ախտորոշվել էր ծնկի խաչաձեւ կապանների կտրվածք: Նա վիրահատվել էր:

Վնասվածքից հետո առաջին հանդիպումը Ուոլքոտի համար կարող է լինել «Արսենալի» եւ «Հալ Սիթիի» դիմակայությունը, որը հոկտեմբերի 18-ին է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում