23:34  ,  22 սեպտեմբերի, 2014

Արթուր Սարկիսովն ու Արթուր Մինոսյանը՝ տուրի խորհրդանշական հավաքականում

Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը եւ «Վոլգայի» կիսապաշտպան Արթուր Մինոսյանն ընդգրկվել են Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի 11-րդ տուրի խորհրդանշական հավաքականում, հաղորդում է onedivision.ru-ն:

«38 րոպեում Արթուր Սարկիսովը վճռեց խաղի ելքը: Նա դարձավ գոլի հեղինակ եւ իր թիմի համար վաստակեց 11 մետրանոցի իրավունք: Արթուր Մինոսյանը կազմակերպեց առաջին գոլը՝ խլելով գնդակը մրցակցից եւ արդյունավետ փոխանցում կատարելով Սարկիսովին»,- գրում է կայքը:

Հիշեցնենք, որ «Վոլգան» 3:1 հաշվով հաղթել է Վլադիվոստոկի «Լուչ Էներգիային»: Սարկիսովը 38-րդ րոպեին փոխարինվել է վնասվածքի պատճառով: Մինոսյանն անցկացրել է ամբողջ հանդիպումը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում