23:53  ,  22 սեպտեմբերի, 2014

Տեւեսը կվերադառնա Արգենտինայի հավաքական

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կարլոս Տեւեսը կվերսկսի կարիերան Արգենտինայի ազգային հավաքականում: Արգենտինացիների նախկին գլխավոր մարզիչ Ալեխանդրո Սաբելիայի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով Տեւեսը ազգային թիմում չի խաղացել 2011 թվականից: 30-ամյա ֆուտբոլիստը չհրավիրվեց նաեւ աշխարհի առաջնությանը:

Արգենտինայի հավաքականի նոր գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն Տեւեսին ընդգրկել է ընդլայնված կազմում, հաղորդում է football-italia-ն: Աշխարհի փոխչեմպիոնները հոկտեմբերին ընկերական հանդիպումներ կանցկացնեն Բրազիլիայի եւ Հոնկոնգի հավաքականների հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում