22:52  ,  22 սեպտեմբերի, 2014

Վան Գալը եւս 50 միլիոն ֆունտ կխնդրի «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունից

«Մանչեսթեր Յունայթեդի» հոլանդացի գլխավոր մարզիչ Լուի վան Գալն այս շաբաթ կհանդիպի ակումբի գործադիր տնօրեն Էդ Վուդվորդի հետ եւ ձմեռային տրանսֆերային պատուհանի համար կխնդրի 50 միլիոն ֆունտ ստերլինգ, հաղորդում է Goal.com-ը: Վան Գալը կփորձի գնել կիսապաշտպան Քեւին Ստրոտմանին եւ ուժեղացնել պաշտպանությունը:

Նշվում է նաեւ, որ Վուդվորդն արդեն խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարության հետ եւ հավաստիացրել, որ հունվարին ակումբը շատ չի ծախսի, քանի որ դա բացասական կազդի տարեկան բյուջեի վրա:

«Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի առաջնությունում այժմ 12-րդ տեղում է: Եվ պաշտպանությունը չուժեղացնելու դեպքում, ակումբին սպառնում է երկրորդ տարին անընդմեջ Չեմպիոնների լիգայից դուրս մնալը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում