22:32  ,  22 սեպտեմբերի, 2014

Կարլո Անչելոտիի ռեկորդը

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ռեկորդ է սահմանել, հայտնում է AS-ը։ Իտալացի մասնագետի գխավորությամբ  թիմը 67 խաղում տարել է 50 հաղթանակ. 29-ը՝ Իսպանիայի առաջնությունում, 12-ը՝ Չեմպիոնների լիգայում, 8-ը՝ Իսպանիայի գավաթի խաղարկությունում եւ 1-ը Եվրոպայի Սուպերգավաթում:

Նախկին ռեկորդը պատկանում էր պորտուգալացի Ժոզե Մորինյոյին, որի գլխավորությամբ «Ռեալը» 50 հաղթանակ տարել է 69 խաղում։

Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության չորրորդ տուրում Արքայական ակումբը 8։2 հաշվով հաղթեց «Դեպորտիվոյին»։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս