21:51  ,  22 սեպտեմբերի, 2014

«Դինամոն» հաղթեց մոսկովյան դերբիում

Ռոսաստանի առաջնության 8-րդ տուրում Մոսկվայի «Դինամոն» 3:1 հաշվով առավելության հասավ «Տորպեդոյի» նկատմամբ: Հայաստանի հավաքականի եւ «Դինամոյի» դարպասապահ Ռոման Բերեզովսկին մնաց պահեստայինների թվում:

Օրվա մյուս խաղում «Կրասնոդարը» հյուրընկալվելիս հաղթեց Պերմի «Ամկարին»:

Ռուսաստանի առաջնություն, 8-րդ տուր

«Տորպեդո» - «Դինամո»՝ 1:3

Ալեքսանդր Կացալապով, 34 - Ալեքսեյ Իոնով, 10, 82, Բալաժ Ջուջակ, 89

«Ամկար» - «Կրասնոդար»՝ 1:2

Իգոր Կիրեեւ, 44 – Վանդերսո, 26, Ժոազինյո, 74

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում