19:50  ,  22 սեպտեմբերի, 2014

Մանջուկիչը վիրակապով է վերսկսել մարզումները

Իսպանիայի չեմպիոն «Աթլետիկոյի» հարձակվող Մարիո Մանջուկիչը վերսկսել է մարզումները մադրիդյան թիմի ընդհանուր խմբում, սակայն խաղադաշտ է դուրս եկել վիրակապով։ Պաշտպանիչ դիմակի անհրաժեշտություն չի եղել, հաղորդում է Goal-ը։ Ամենայն հավանականությամբ, Մանջուկիչը բաց կթողնի «Ալմերիայի» դեմ Իսպանիայի առաջնության 5-րդ տուրի հանդիպումը, որը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին։ Ավելի վաղ նշվում էր, որ քթի վիրահատությունից հետո ապաքինման համար կպահանջվի 10 օր։

Հիշեցնենք, որ հարձակվողը քթի կոտրվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ հունական «Օլիմպիակոսի» հետ հանդիպման երրորդ րոպեին։ Բուժօգնություն ստանալուց հետո նա կարողացել էր շարունակել հանդիպումը՝ դառնալով գոլի հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում