19:20  ,  22 սեպտեմբերի, 2014

Ֆեյր-փլեյ՝ հունական ոճով

Ֆեյր-փլեյի վառ օրինակ է գրանցվել ֆուտբոլի Հունաստանի առաջնության երրորդ դիվիզիոնի խաղում։

«Իլիսիակոսի» դարպասապահը մրցակցի հետ բախվելու հետեւանքով, դուրս է մնացել պայքարից։ «Նեա Իոնիայի» հարձակվող Պանագիոտիս Կարչալիոսը կարող էր գնդակն ուղարկել դատարկ դարպասը, սակայն դրսեւորել է մեծահոգություն եւ չի օգտվել պահից։

«Նեա Իոնիան» հաղթել 1։0 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում