18:38  ,  22 սեպտեմբերի, 2014

Ուգո Սանչես. Չիչարիտոն «Ռեալի» կազմում դեռ շատ գոլեր կխփի

«Ռեալի» նախկին հարձակվող Ուգո Սանչեսը վստահ է, որ Չիչարիտոն դեռ շատ օգուտ կարող է տալ Արքայական ակումբին։

«Նա երկու հրաշալի գոլ խփեց, եւ ես վստահ եմ, որ «Ռեալի» կազմում նա դեռ շատ գոլեր է խփելու։ Չիչարիտոն ֆենոմենալ խաղացող է։ Նա արագ է, շարժունակ, ունի լավ խաղի զգացում, երկու ոտքերով էլ հրաշալի հարվածների է տիրապետում, լավ է խաղում նաեւ գլխով։

Իր տեղը «Ռեալում» ապահովելու համար, նա պետք է խաղա այնպես, ինչպես խաղում էր «Դեպորտիվոյի» հետ խաղում։ Վստահությունը կգա խփած գոլերի հետ։ Եթե նրան ավելի շատ ժամանակ տալ, այդ դեպքում վստահ եմ, որ նա կկարողանա այնքան արդյունավետ գործել, որքան հարկավոր է Անչելոտիի թիմին»,- մեքսիկացու խոսքն է մեջբերում Football-Espana-ն։

Հիշեցնենք, որ Չիչարիտոն դուբլ ձեւակերպեց «Դեպորտիվոյի» հետ խաղում եւ բացեց գոլերի հաշիվը «Ռեալի» կազմում։

Իսպանիայի առաջնությունչորրորդ տուր

«Դեպորտիվո» - «Ռեալ»՝ 2:8

Հարիս Մեդունյանին, 51 (11մ.), Նիկոլաս Տոչե, 84 – Կրիշտիանու Ռոնալդու, 29, 41, 77, Խամես Ռոդրիգես, 36, Գարեթ Բեյլ, 66, 75, Խավյեր Հերնանդես, 87, 90+3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով