16:35  ,  22 սեպտեմբերի, 2014

Նեյմարը եւ Ռակիտիչը բաց են թողել «Բարսելոնայի» մարզումը

«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարը եւ խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչը բաց են թողել կատալոնական ակումբի մարզումը։ Սեպտեմբերի 22-ին կայացած մարզման փոխարեն նրանք անցել են ֆիզիոթերապիայի կուրսեր, հայտնում է «Բարսելոնայի» կայքը։

Նեյմարն ու Ռակիտիչը վնասվածքներ են ստացել «Լեւանտեի» դեմ Պրիմերայի չորրորդ տուրի խաղում: Վալենսիայում նրանք դարձել էին գոլերի հեղինակներ, իսկ Ռակիտիչը բացել էր գոլերի հաշիվը «Բարսելոնայում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս