16:20  ,  22 սեպտեմբերի, 2014

Անչելոտի․ Հիմա «Ռեալն» ավելի ուժեղ է, քան նախորդ մրցաշրջանում

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կարծում է, որ այժմ Արքայական ակումբն ավելի ուժեղ է, քան նախորդ մրցաշրջանում, որում դարձավ Չեմպիոնների լիգայի գավաթակիր։

«Այժմ ունենք նույն խնդիրները, ինչ նախորդ մրցաշրջանի մեկնարկում։ Սակայն առջեւի գծում ավելի հաջող ենք գործում, քան մեկ տարի առաջ։ Այժմ պետք է բարելավենք խաղը պաշտպանությունում։ Ընդհանուր առմամբ, հիմա «Ռեալն» ավելի լավ է խաղում, քան անցած մրցաշրջանում։ Մարզչական շտաբը հասկանում է, որ խաղերը շատ են, այդ պատճառով մեզ հարկավոր է ռոտացիա։ Կարեւոր է հասկանալ, որ ռոտացիան պատիժ չէ։ Այդ մասին մենք ասում ենք ֆուտբոլիստներին։ Բացի այդ, թիմում պետք է ստեղծել մրցակցություն»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է Marca-ն։

Հիշեցնենք, որ Պրիմերայի մեկնարկային 4 տուրերում «Ռեալը» վաստակել է 6 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում