15:15  ,  22 սեպտեմբերի, 2014

ՖԻՖԱ-ի գործկոմի անդամ․ Քաթարը կզրկվի ԱԱ-2022-ի անցկացման իրավունքից

Քաթարը կկորցնի ֆուտբոլի աշխարհի 2022թ․ առաջնության անցկացման իրավունքը, հայտարարել է ՖԻՖԱ-ի գործկոմի անդամ Տեո Ցվանցիգերը։ Նրա կարծիքով՝ պատճառը քաթարյան ամռան անտանելի շոգն է։

«Կարծում եմ՝ Քաթարը կորցնելու է ԱԱ-2022-ի անցկացման իրավունքը։ Բժիշկներն ասում են, որ նրանք չեն կարող երաշխավորել մրցաշարի անցկացումն այդպիսի եղանակային պայմաններում»,- Տեո Ցվանցիգերի խոսքը մեջբերում է The Guardian-ը։

Ավելի վաղ ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջանի Ինֆանտինոն հայտնել էր, որ Քաթարում կայանալիք ԱԱ-2022-ի անցկացման ժամկետը կհրապարակվի այս տարվա մարտին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում