13:33  ,  22 սեպտեմբերի, 2014

Հայաստանի հավաքականի պաշտպանը վնասվածք է ստացել եւ բաց կթողնի 2 շաբաթ

Իրանական «Էսթեղլալի» եւ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հրայր Մկոյանը վնասվածք է ստացել Իրանի առաջնության խաղում։ Նախնական տվյալների համաձայն՝ գյումրեցի պաշտպանի վերականգնման համար կպահանջվի 2 շաբաթ, ինչը նշանակում է, որ նրա մասնակցությունը հարցականի տակ է սերբերի դեմ Եվրո-2016-ի ընտրական խաղին:

«Սեպտեմբերի 19-ին մասնակցեցի «Ֆուլադ» - «Էսթեղլալ» Իրանի առաջնության հանդիպմանը: Խաղացի 90 րոպե: Խաղից հետո ցավեր զգացի եւ դիմեցի բժշկի օգնությանը: Պարզվեց, որ ինձ մոտ ծնկի մկանային վնասվածք է, կա ջլերի հետ կապված խնդիր: Այժմ օրական 2 անգամ այցելում եմ ֆիզիոթերապիայի կուրսերի: Նախնական հետազոտության համաձայն՝ վերականգնմանս համար կպահանջվի 2 շաբաթ»,- Մկոյանի խոսքը մեջբերում է ՀՖՖ կայքը։

Հիշեցնենք, որ Հայաստան - Սերբիա հանդիպումը կկայանա հոկտեմբերի 11-ին Երեւանում: Այդ խաղը վնասվածք պատճառով բաց է թողնելու նաեւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս