12:14  ,  22 սեպտեմբերի, 2014

Կասանոն հեռացավ Իտալիայի հավաքականից

«Պարմայի» հարձակվող Անտոնիո Կասանոն պաշտոնապես հայտարարել է Իտալիայի հավաքականում կարիերան ավարտելու մասին:

«Այլեւս չեմ խաղա ազգային թիմում: Սա շավ պահ է, որպեսզի նոր ժամանակաշրջան սկսեն առանց ինձ: Ի դեպ, Կոնտեի գլխավորությամբ թիմը ստիպված կլինի ավելի շատ վազել»,- Կասանոյի խոսքը մեջբերում է Tuttosport-ը:

32-ամյա Կասանոն Իտալիայի հավաքականում խաղում էր 2003-ից եւ 39 հանդիպումներում դարձել է 10 գոլի հեղինակ: Նա մասնակցել է Եվրոպայի 3 առաջնությունների (2004, 2008, 2012) եւ Բրազիլիայում կայացած ԱԱ-2014-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում