12:52  ,  22 սեպտեմբերի, 2014

Ոստիկանությունը փնտրում է Twitter-ում Բալոտելիին վիրավորած ֆանատներին

Բրիտանական ոստիկանությունը հետաքննություն է սկսել «Լիվերպուլի» նորեկ Մարիո Բալոտելիին թվիթերյան էջում հասցրած վիրավորանքների գործով: Նրանք փնտրում են իտալացի հարձակվողին վիրավորած օգտատերերին:

Երկրպագուները Բալոտելիին սկսել էին սպառնալիքներ ուղարկել այն բանից հետո, երբ նա ուրախությամբ էր արձագանքել «Մանչեսթեր Յունայթեդի»՝ Պրեմյեր լիգայի 5-րդ տուրում «Լեսթերից» կրած անակնկալ պարտությանը: Իտալացուն վիրավորած որոշ էջեր արդեն ջնջվել են Twitter-ից, գրում է ВВС-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում