11:26  ,  22 սեպտեմբերի, 2014

Վացկե. Ասիական շուկան մեծ շահույթ կբերի Դորտմունդի «Բորուսիային»

Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Յանս-Յոահիմ Վացկեն նշել է, որ Գերմանիայի փոխչեմպիոնը մտադիր է զարգացնել իր բրենդն Ասիայում: Նրա խոսքով՝ այդ առումով դորտմունդցիները դեռ զիջում են եվրոպական այլ ակումբների:

«Ասիական շուկայում զիջում ենք «Մանչեսթեր Յունայթեդի» «Ռեալի», «Բարսելոնայի» ու «Բավարիայի» պես ակումբների, սակայն մենք կարող ենք կրճատել տարբերությունը: Մեզ համար կարեւոր է աշխատանքներ տանել այդ ուղղությամբ: Միանգամայն իրական է աշխատել տարեկան 10-20 միլիոն եվրո: Այդ առումով «Մանչեսթեր Յունայթեդի» տարեկան շահույթը կազմում է 50 միլիոն եվրո»,- Վացկեի խոսքը մեջբերում է goal.com-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս