11:02  ,  22 սեպտեմբերի, 2014

Հայաստանի Սուպերգավաթի խաղը՝ Ավանի ֆուտբոլի ակադեմիայում

Հայաստանի չեմպիոն «Բանանցի» եւ գավաթակիր «Փյունիկի» միջեւ ֆուտբոլի Հայաստանի Սուպերգավաթի խաղը կանցկացվի Ավանի ֆուտբոլի ակադեմիայում, տեղեկացնում է ՀՖՖ կայքը:

Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպումը կկայանա սեպտեմբերի 24-ին՝ ժամը 19:00-ին: Մուտքն ազատ է:

Մինչեւ այս թիմերը Սուպերգավաթի խաղում հանդիպել են 4 անգամ եւ բոլոր հանդիպումներում հաջողությունն ուղեկցել է «Փյունիկին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս